Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

ժամկետանց ապրանքները նվազել են

ժամկետանց ապրանքները նվազել են
22.09.2014 | 19:18

Երևան քաղաքի առևտրի և հանրային սննդի ոլորտում կտրուկ նվազել են ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2012-ին ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ կազմվել է 233 արձանագրություն, 2013-ին `41 արձանագրություն, իսկ 2014 թվականի սկզբից մինչ օրս` 34 արձանագրություն: Դրական տեղաշարժը բացատրվում է հսկողական աշխատանքներով, որ իրականցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ